Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է խմելու ջրի սակագինը հաջորդ տարվա համար: Գործող 208,4-ից այն կնվազի՝ դառնալով 206 դրամ: Կառավարությունը սուբսիդավորումը շարունակելու է, սակայն, սուբսիդիայի չափը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կլինի 2,4 դրամով պակաս: Այսպիսով՝ սպառողը կշարունակի վճարել 200 դրամ: