Ֆրանսիան հայտարարել է լողափերին ծխելու արգելքի մասին՝ ծխելու դեմ ավելի լայն արշավի շրջանակում:
Մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը ծխելը կարգելվի նաև դպրոցների մոտ, կանաչ տարածքներում՝ որպես քառամյա «հակածխախոտային ծրագրի» մաս։
Ֆրանսիայում արդեն կա ծխախոտից ազատ 7200 գոտի: Դրանք ներառում են երկրի հարավում գտնվող անտառային տարածքները, որոնք գտնվում են անտառային հրդեհների մեծ վտանգի տակ:
Իշխանությունները դեռ մանրամասներ չեն հայտնել, թե ինչպես է կիրառվելու արգելքը կամ արդյոք խախտողների նկատմամբ տուգանքներ կկիրառվեն: