Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա թրեյդ» և «Անիս փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը:
Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է Gulf ապրանքային նշանի ներքո։