Երևանում այսօր կան տասնյակ անտուն շներ, մի մասն ապաստանել է Կենդանիների խնամքի կենտրոնում: Նրանք սպասում են իրենց նոր, հոգատար տերերին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Շների հետ շփումը մեզ փոխում է ու դարձնում ավելի բարի»,- ասում է կենդանասեր Մարի Ավանեսյանը:
«Դրսում ապրող բոլոր շներին տուն տանել հնարավոր չէ, փոխարենը կերակրում եմ, փոխանցում իմ սերը»,- ասում է դերասանուհի Մանե Մխոյանը:
Շատ կենդանասերներ իրենց չորքոտանի նոր բարեկամներին կարող են գտնել Կենդանիների խնամքի կենտրոնում: