ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված երկու՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Հանրային առողջապահության մասին» ու կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթների երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս: Այդ մասին նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա տեղեկացրել է, որ նման առաջարկ ներկայացրել է Կառավարությունը՝ օրենսդրական փաթեթները լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր կողմից ևս եղել են առաջարկներ, որոնք դիտարկման փուլում են: