Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը «Լուրեր»-ին հայտնել է, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ, խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: