Նոյեմբերի 28-ին` ժամը 21։51-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է Բաշգյուղ գյուղի մոտակայքում։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից և քարշակել (մոտ 3 կմ):