Ուկրաինան և բալթյան երեք պետությունները բոյկոտելու են այս շաբաթ Հյուսիսային Մակեդոնիայում կայանալիք ԵԱՀԿ ամենամյա գագաթաժողովը՝ դրա աշխատանքներին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության պատճառով։ Լավրովն առաջին անգամ է մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից ի վեր։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ է հայտարարել, որ մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարարի հետ:
Օրվա միջազգային նորությունները՝ տեսաշարում: