ՀՀ ֆինանսների նախարարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Վահե Հովհաննիսյանը տիկին Փրայսին է ներկայացրել միջազգային գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման նպատակով հնարավոր աջակցության ներգրավման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ռոլանդ Փրայսը եւս ընդգծել է նշյալ աշխատանքների կարևորությունը և նշել ՀԲ թիմի՝ այդ միջոցառումների իրականացման շրջանակներում Հայաստանին աջակցելու պատրաստակամության վերաբերյալ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև առաջիկա համագործակցության, այդ թվում՝ «Ծրագիր արդյունքի դիմաց» («PforR») գործիքի կիրառմամբ նախատեսվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ վերջիններիս իրականացումը կնպաստի ՀՀ կառավարության կողմից ուղենշված բարեփոխումների շրջանակին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: