ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում դասախոսություն է կարդացել Լիբերալ քաղաքականության դպրոցի մասնակիցների համար:
Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է ազատականության տեսական հիմնադրույթներին և ազատական գաղափարների կիրառականության տարբեր ասպեկտների:
Հանդիպման ավարտին անմիջական մթնոլորտում նախագահը շփվել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին: