Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների ղեկավարները հայտնվել են իշխանության թիրախում, մեկը մյուսին հաջորդում են ձերբակալությունները՝ մեղադրվելով տնտեսական բնույթի հանցագործությունների համար: Լրագրողները մեղքը չեն ընդունում, նշում են, որ հետապնդումների պատճառը իրենց հետաքննական հրապարակումներն են գրավյալ տարածքներում վերնախավի ապօրինությունների վերաբերյալ: Բաքուն լրագրողների կալանքներով չի սահմանափակվում, երկրի արտգործնախարարություն են հրավիրել Արևմտյան երկրների դեսպանների, դժգոհել, որ, իբր թե, դիվանագետները ներքաշված են եղել լրատվամիջոցներից մեկի անօրինական գործունեությունում:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում: