Լիտվայի ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել, որ միգրանտների հոսքը երկիր աճում է: Ագնե Բիլոտաիտեի խոսքով՝ դա սպառնում է ազգային անվտանգությանը, օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվացման վտանգ կա։
Նա նշել է, որ խոսքն առաջին հերթին հետխորհրդային երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասին է:
Ըստ դիվանագետի՝ ստեղծված իրավիճակում բարդ է պատշաճ վերահսկողություն ապահովել և կառավարել ինտեգրացիոն գործընթացները։ Նա տեղեկացրել է, որ այս տարի օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելելու մասին 16 հազար որոշում է կայացվել:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում: