Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ այսօր տեղի է ունեցել «Էներգետիկ շաբաթ 2023» մեկ շաբաթ տևողությամբ միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պետական ու մասնավոր հատվածների, դոնոր կառույցների, քաղաքացիական հասարակության, էներգետիկ ոլորտի այլ ներկայացուցիչներ։
«Էներգետիկ շաբաթ 2023»-ը նվիրված է էներգետիկայի բնագավառի ներկայիս մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։
Իր ելույթում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ նախորդող ժամանակահատվածում Կառավարությունը մեծածավալ աշխատանք է տարել, որոնք ուղղված են եղել ապահովելու Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, սպառողներին հուսալի և անխափան էներգիայի մատակարարմանը, էներգետիկ նոր հզորությունների ստեղծմանը, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցմանը, վերազինման և արդիականացմանը։
Նախարար Սանոսյանն առանձնացրել է հատկապես վերակագնվող էներգետիկայի ոլորտում առկա զարգացումները։