Կարծում եմ, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մասին հարցին:
«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա: Բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: