Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ ԱԺ-ում հյուրընկալեցի Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Քննարկել ենք հայ-չեխական հարաբերությունների դրական դինամական, որն արդեն ենթադրում է նաև համագործակցություն ռազմական ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը՝ արձանագրելով, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է այս օրակարգով»,- գրել է Արթուր Հովհաննիսյանը: