Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է «Կլիմայակայուն ֆիսկալ պլանավորում Հայաստանում» խորագրով զեկույցին, որը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։ Զեկույցին ներկա է եղել ԱԶԲ նախագահ Մասաթուգու Ասակավան։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Զեկույցի նպատակն է ընդգծել Հայաստանի կարիքները՝ համապարփակ հարմարվողական ներդրումների և ֆիսկալ պլանավորման ֆինանսավորման հարցում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականությունը խորացնելու համար:
Արման Խոջոյանը նշել է, որ այսօր կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա, և յուրաքանչյուր ֆերմեր պետք է գիտակցի և ընդունի այդ փոփոխության արդյունքում առաջացած ռիսկերը։ Նա նաև հավելել է, որ ներկայումս գյուղատնտեսության աջակցության ծրագրերում ևս քննարկվում է նաև կլիմայի փոփոխության հարցը:
Զեկույցը ներկայացնում է եռաֆունկցիոնալ շրջանակ, որը զարգացող երկրները կարող են օգտագործել՝ գնահատելու և կառավարելու կլիմայի փոփոխության հետևանքով ֆիսկալ կայունության ռիսկերը, ինչպես նաև օպտիմալացնելու ֆինանսական ռեսուրսները: