• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ Հանրապետության մի շարք մարզերում... 12:30
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին Փրկարարներն արձագանքել են ուժեղ... 09:30
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Հասարակություն
18:1427 Նմբ, 2023

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան

Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
 
Հնարավո՞ր է Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակի ուղիղ բանակցություն՝ առանց միջնորդների, արդյոք ռիսկայի՞ն է այդ ձևաչափը Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում արևմտյան միջնորդությունը, ինչո՞ւ է Վաշինգտոնը բավարարվում միայն Բաքվի հասցեին կոշտ հայտարարություններով ու պատժամիջոցներ չի նախաձեռնում. այս հարցերի շուրջ 1lurer.am-ի թղթակիցը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
 
- Պարո՛ն Կիրակոսյան,  Ձեր կարծիքով՝  Հայաստանը և Ադրբեջանը   կարո՞ղ են  խաղաղության պայմանագրի  շուրջ  վերջնական համաձայնության հասնել ուղիղ բանակցությունների միջոցով՝ առանց միջազգային միջնորդության՝ հաշվի առնելով երկկողմ բանակցություններ սկսելու Բաքվի վերջին առաջարկը:
 
- Հայաստան-Ադրբեջան բանակցությունների միակ իրատեսական տարբերակն Արևմուտքի միջնորդությամբ է: Արտաքին ներգրավվածությունը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, պահպանում է իր առավելապաշտական մոտեցումը և առճակատման է գնում` ելնելով դիվանագիտությունը մերժելու դիրքերից: Անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ «խաղաղության պայմանագիրը» վերջնական ինչ  տեսք կունենա, կա երկու կարևոր հիմնախնդիր:
 
Առաջին մարտահրավերն այն է, որ չկա (այդ դեպքում՝ չի լինի) խաղաղության պայմանագրի միջազգային երաշխավոր, ինչը նշանակում է, որ չկա (այդ դեպքում՝ չի լինի) իրական երաշխիք, որ Ադրբեջանը կկատարի խաղաղության պայմանագրի պայմանները կամ հավատարիմ կմնա դրանց: Ինչպես ոչինչ չի զսպում Ադրբեջանին Հայաստանի դեմ ուժ կիրառելուց, այնպես էլ Ադրբեջանը չի ենթարկվի ճնշումների կամ չի վճարի որևէ գին խաղաղության պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում:  
 
Երկրորդ խոչընդոտը  խաղաղության որևէ պայմանագրի ստորագրմանը «հաջորդող օրն» է: Քիչ հավանական է, որ Ադրբեջանը կանգ կառնի կամ կբավարարվի պայմանագրով և չի շարունակի ավելին պահանջել Հայաստանից: Այդ համատեքստում Ադրբեջանը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամենանշանակալից սպառնալիքը։ 
 
- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված  նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում արտաքին գործերի նախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը մերժելու Բաքվի որոշումը:
 
- Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նշանակված հանդիպումից հրաժարվելու որոշմամբ  Ադրբեջանը լուրջ սխալ հաշվարկ և ռազմավարական սխալ է թույլ տվել՝ երկու հիմնական պատճառով. նախ` Բաքվի կողմից հանդիպումը բոյկոտելուն նախորդել էր Բրյուսելում և Գրանադայում հանդիպումներից հրաժարվելը: Այս վերջին մերժումը հիասթափություն է առաջացրել Արևմուտքում` թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում: Արևմուտքի հիասթափությունը նշանակում է նաև, որ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը շատ ավելի քիչ է հանդուրժվում: 
 
Երկրորդ պատճառը, որը Վաշինգտոնին զայրացնելու հարցում Ադրբեջանը սխալ հաշվարկ էր արել, հետևյալն է. որքան էլ բարդ է հետպատերազմական իրականությունը Հայաստանի համար, Ադրբեջանը զգալիորեն կորցրել է իր նախկին կարևորությունն ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության նվազումը պայմանավորված է Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմամբ, ինչը նշանակում է, որ հզոր ու ազդեցիկ Պենտագոնն այլևս չունի Ադրբեջանի հետ համագործակցության կարիքը` որպես աֆղանական թատերաբեմին կապող ռազմական «օդային միջանք»:
 
- Ադրբեջանն ԱՄՆ-ին մեղադրում է հայամետ դիրքորոշման համար, ըստ Ձեզ,  որքանո՞վ է հայամետ Վաշինգտոնի քաղաքականությունը:
 
- ԱՄՆ-ի համար Հայաստանն առանձնանում է որպես հուսալի գործընկեր է և հետզհետե ավելի կարևորվող ժողովրդավարություն: Ավելի լայն իմաստով, Հայաստանն այսօր ընկալում և ողջունում են՝ որպես դինամիկ ժողովրդավարություն, որը երկու իրար հաջորդող և իրականում ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ունի հազվագյուտ լեգիտիմություն: Դա միայն մեծացնում է Հայաստանի կառավարության գրավչությունն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի համար: Դա նաև ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովրդավարական հիմքերն այժմ շատ ավելի ուժեղ  են և կայուն, քան կարող է թվալ:
 
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը, 2020 թվականի պատերազմը և ադրբեջանցիների վերջին հարձակումն ու ռազմական հաղթանակը ստեղծում են երկու վտանգավոր նախադեպ: Նախ՝ որպես ուժի կիրառման թվացյալ օրինականացում, երկրորդ` որպես ավտորիտար իշխանության հաղթանակ ժողովրդավարության նկատմամբ: Այդ  համատեքստում դա նաև ընտանեկան, կոռումպացված բռնապետության հաղթանակն էր:
 
- ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական գործողություններից հետո ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող մնալ անփոփոխ: Չեղարկվեցին բարձրաստիճան այցեր, դատապարտվեցին Բաքվի գործողությունները, և որոշում կայացվեց չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հեռու կգնա Վաշինգտոնը: Կսահմանի՞ ադյոք շոշափելի պատժամիջոցներ Ալիևի վարչակազմի նկատմամբ:
 
- Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն քիչ լծակներ ունի Ադրբեջանի հանդեպ, քանի որ Բաքուն ոչ միայն վայելում է Թուրքիայի աջակցությունը, այլև հասել է Ռուսաստանի մասնակցությանը և նույնիսկ համագործակցությանը: Այնուամենայնիվ, Վաշինգտոնն այժմ ավելի լուրջ է վերաբերվում իր ունեցած փոքր լծակների օգտագործմանը: Ադրբեջանի հարցում արդեն իսկ ակնհայտ ամերիկյան հիասթափությունը հուշում է, որ Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի հանդեպ, թեև պատժամիջոցները մնում են ԱՄՆ-ի վերջին ծայրահեղ քայլը:
 
- Ըստ Ձեզ, ինչու՞ է ԱՄՆ-ն այպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում պաշտպանում Հայաստանի դիրքորոշումը՝ չնայած իր դաշնակից Թուրքիայի ընդդիմանալուն:
 
- ԱՄՆ-ը չի պաշտպանել և երբեք չի աջակցել Ադրբեջանի «միջանցքի» առավելապաշտական պահանջը։ ԱՄՆ-ն, սակայն, աջակցում է «կապակցման» հայեցակարգը, նաև առևտրի և տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը: Եվ սա նաև խթանում է ԵՄ և ԱՄՆ  աջակցությունը հայկական դիրքորոշմանը:
 
- Պաշտոնական հայտարարության մեջ Վաշինգտոնը շեշտում է, որ չեզոք է վերաբերվում հայ-ադրբեջանական բանակցությունների վայրի ընտրությանը` լինի դա Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը: Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ին իրո՞ք չի մտահոգում ռուսական միջնորդության հեռանկարը:
 
- Ամերիկյան տեսակետի համաձայն՝ Ուկրաինա ներխուժման տապալումը ցնցել և ընկճել է Ռուսաստանին: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական հաղթանակն արմատապես փոխել է աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Բայց Ադրբեջանին զսպելու կամ կանգնեցնելու՝ Ռուսաստանի անկարողությունն անակնկալ չէր: Ընդհակառակը, ադրբեջանական ուժի կիրառման առջև ռուսական թուլությունը համընկել է Ռուսաստանի դիրքի կայուն քայքայման և «ռուսական ռազմական հզորության առասպելի» դանդաղ վախճանի հետ:
 
Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը սովորել է հաջողությամբ մարտահրավեր նետել Ռուսաստանին: Դա առավել ակնհայտ դարձրին ռուս խաղաղապահների խայտառակ նվաստացումը, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը ու դիրքին մարտահրավեր նետելը, ինչպես նաև Ռուսաստանին Ադրբեջանի բացահայտ անհնազանդությունը։ Այդ տեսանկյունից Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումն ուղղված էր ոչ միայն  Ղարաբաղի հայերի դեմ, այլև կոպտորեն անտեսում էր հրադադարը, որը Ռուսաստանը պարտավորվել էր պահպանել 2020 թվականի պատերազմի ավարտից հետո: Այս ֆոնին Ռուսաստանն այժմ գտնվում է թույլի, այլ ոչ թե ուժեղի դիրքում. ավելի շատ  խոցելի է, քան ինքնավստահ:
 
Սա նորություն չէր նաև Հայաստանի համար, քանի որ վերջին մի քանի տարիները նշանավորվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ գոռոզամիտ արհամարհանքով: Փաստացի, Հայաստանի հանդեպ  միակ հետևողական ռուսական քաղաքականությունը եղել է անուշադրությունը, չմիջամտելը, շեղելը, վճռական չլինելը:
 
- Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է: Միևնույն ժամանակ, շարունակում են միմյանց մեղադրել դրա ստորագրումը ձգձգելու համար  ու համալրում են իրենց զինանոցները: Առաջիկայում, ըստ Ձեզ, նոր պատերա՞զմն է ավելի հավանական, թե՞ խաղաղության պայմանագրի ստորագրումը:
 
- Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել, ակնկալիքներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը կվերսկսեն դիվանագիտական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Այս ակնկալիքի հիմքում  այն փաստն է, որ գործընթացը վաղուց ընթանում է Լեռնային Ղարաբաղից անջատ և առանձին: Իսկ խաղաղության պայմանագիրը երկկողմ միջպետական համաձայնագիր է, որը նույնպես անջատ է Ղարաբաղի հակամարտությունից: 
 
Սակայն Հայաստանի հարավում առկա է էսկալացիայի և Ադրբեջանի ռազմական հարձակումների հերթական փուլի իրական վտանգ։ Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը ոգեշնչված է վերջին ռազմական հաղթանակով: Այդ երկրին քաջալերում են  Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Իսրայելի խորամանկ օժանդակությունը և Ադրբեջանի վրա արևմտյան որևէ լծակի բացակայության Բաքվի ընկալումները:
 
Այդ ֆոնին, դեռևս չկան զսպող միջոցներ, Ադրբեջանը հիմա չունի կանգ առնելու իրական դրդապատճառներ: Ընդհակառակը, ակնհայտ վտանգ կա, որ Ադրբեջանը միայն կշարունակի ապավինել ռազմական ուժին, չի սահմանափակվի Լեռնային Ղարաբաղը զավթելով և կհարձակվի Հայաստանի վրա: 
 
Հեղինակ՝ Գայանե Ապրունց
Դիտումների քանակ800
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների լուսանկարը` TIME-ի էջերում 23:2325 Նմբ, 2023 ԼՂ-ից բռնի տեղահանվածների լուսանկարը` TIME-ի էջերում Հասարակություն
  • Փաշինյանը` ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ անձանց` աջակցության ծրագրերից դուրս մնալու մասին 18:4824 Նմբ, 2023 Փաշինյանը` ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ անձանց` աջակցության ծրագրերից դուրս մնալու մասին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք 13:1214 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 13:0614 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015