ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ պետք է կարողանա քննադատել Իսրայելի կառավարությանը՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու։
Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Գազայի հատվածի ռմբակոծությունների պատկերները նույնքան սարսափելի են, որքան զանգվածային սպանությունները կիբուցիներում: «Մի սարսափը չի արդարացնում մյուսը, իսկ այնտեղից մի քանի կիլոմետր հեռու տեղի են ունենում բաներ, որոնք ՄԱԿ-ը նույն կերպ է նկարագրում՝ սարսափ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի պատճառով»,- ասել է նա իսպանական La Vanguardia թերթի հետ հարցազրույցում:
Բորելն ընդգծել է. «Իսրայել պետությունը մի բան է, նրա կառավարությունը՝ մեկ այլ բան, նրա քաղաքականությունը՝ մի բան է, հրեա ժողովուրդը՝ մեկ այլ բան: Ես պահանջում եմ Իսրայելի կառավարությանը քննադատելու իրավունք՝ առանց հակասեմականության համար մեղադրվելու: Այս կառավարությունն ապրել է իրականության որոշակի ժխտման մեջ և որոշ չափով շարունակում է ժխտել այն, օրինակ՝ իրավիճակն Արևմտյան ափին: Երբ դուք նրանց հետ խոսում եք բռնության առկա լուրջ ճգնաժամի մասին, որին այս տարի զոհ է գնացել 400 պաղեստինցի, տների քանդման, վերաբնակիչների կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի մասին, նրանք խնդրի կարևորությունը նվազեցնում են»: