Հանգստյան օրերին հորդառատ անձրևներն ու ուժեղ քամին հարվածել են Թուրքիային, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է երկու մարդ։
Վատ եղանակի ազդեցության տակ են հայտնվել երկրի արևմտյան, հարավային և հյուսիսային շրջանները։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը երկուշաբթի երկրի գրեթե մեկ երրորդի համար դեղին և նարնջագույն եղանակային ահազանգ է հայտարարել։
Անթալիայի մերձակայքում ուժեղ քամու պատճառով ծովում բարձր ալիքներ են առաջացել, փողոցները հեղեղվել են ջրով՝ դժվարացնելով երթևեկությունը։
Ամենից շատ տուժել է Իզմիրը, որտեղ առատ տեղումների պատճառով ծովը դուրս է եկել ափերից։ Քաղաքապետի խոսքով՝ վերջին 80 տարում նման բան քաղաքը չի տեսել։
Բացի այդ, Սև ծովի ափին փոթորկի պատճառով ծանծաղուտի մեջ է հայտնվել 11 նավաստիով բեռնատար նավը։