Պատժամիջոցների հարցերով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան, հաղորդում է Ղազախստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկությունների, Օ'Սալիվանը մտադիր է այցի ընթացքում հանդիպել մի քանի ղազախ պաշտոնյաների հետ, իսկ այցից հետո հատուկ բանագնացը նախատեսում է մամուլի ասուլիս հրավիրել լրատվամիջոցների համար։
Եվրահանձնաժողովը սահմանել է պատժամիջոցների գծով ԵՄ միջազգային հատուկ ներկայացուցչի պաշտոնը՝ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցներից խուսափելը կանխելու կամ դրանք շրջանցելու վերաբերյալ երրորդ երկրների հետ բարձր մակարդակի շարունակական քննարկումներն ապահովելու համար։