Բաքվում տեղի է ունենում եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։
Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձևաչափով բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև։
Եռակողմ հանդիպման ժամանակ երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, պաշտպանական համագործակցության ուղղություններն ու ապագայի ծրագրերը:
Վերջին անգամ նրանք հանդիպել են Կարսում՝ այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։