Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք տալու համար: Ըստ գործի նյութերի՝ հանցավոր խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար, Գեղարքունիքի մարզի նախընտրական շտաբի պատասխանատուի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ, վերջինիս անhրաժեշտ նյութական միջոցների տեսքով կաշառքի տրամադրումը Ծառուկյանը հանձնարել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: