ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանային գոտի, մասնավորապես՝ Աստարայի սահմանային կամուջ, Իրան-Ադրբեջան երկաթուղային սահման, ինչպես նաև ստուգել է երկաթուղային սահմանի հսկողությունը և տեղակայված ուժերի օպերատիվ ու մարտական պատրաստվածությունը։ Այցի ընթացքում Գոդարզին նշել է, որ Իրանի և Ադրբեջանի սահմանը բարեկամության և Իրանի կայուն սահմաններից է։