Էթնա լեռան հարավարևելյան խառնարաններից մեկում նոյեմբերի 19-ին սկսված հրաբխային ակտիվությունը վերջին երեք օրվա ընթացքում զգալիորեն աճել է։
Ըստ Կատանիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի, այս երևույթը, որը կոչվում է Ստրոմբոլյան ակտիվություն, բնութագրվում է կարճատև 10-30 րոպեանոց պոռթկումներով՝ 30-60 րոպե դադարով:
Խառնարանից մոտ մի քանի տասնյակից հարյուրավոր մետր բարձրությամբ ժայթքում են լավայի շիթերը։ Նրանցից շատերը դուրս են թռչում խառնարանից։ Մոխրի, գազի և ջրի գոլորշիների արտանետումներն ուղղված են դեպի արևելք:
Ըստ հրաբխագետ Մարկո Ներիի, «այս ակտիվությունը բնորոշ է հրաբխի վերին հատվածին և ժայթքումները երբեք վտանգավոր չեն: Մարդիկ սիրում են տպավորիչ պայթյուններ։ Դա շատ գեղեցիկ տեսարան է»: