Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավճիռը:
Դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում, իսկ Նազիկ Ամիրյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի 11 ամիս, 27 օրվա ազատազրկումը:
Դատարանը, սակայն, Նազիկ Ամիրյանի նկատմամբ պատիժը ազատազրկման ձևով չի նշանակել այն պատճառով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ազատամարտիկ է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան