«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով սկսվել են հիմնական դատալսումները, հանրային մեղադրողը հրապարակել է Ծառուկյանի և Առուստամյանի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք տալու համար:
Նիստից հետո «Լուրերը» փորձել է Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը ճշտել իրեն վերագրվող ապօրինի գույքի վերաբերյալ:
«Այսօր տեղը չի, դրա ժամանակը չի»,- ասել է Ծառուկյանը:
Հիշեցնենք՝ Դատախազությունը Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է 86.4 միլիարդ դրամ, 79 անշարժ գույք և 10-ի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռքբերման արժեք՝ մոտ 348 մլն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 մլն դրամ, նաև՝ 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր:
Մանրամասները՝ տեսանյութում: