Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագիծն արդեն պատրաստ է: Քաղաքապետը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է այն մրցույթի դնել, որ հաջորդ տարվանից մեկնարկեն շինարարական աշխատանքները: Նպատակ կա մետրոյի նոր կայարան կառուցել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան