Ղրիմում հորդառատ անձրևներ են ու ուժեղ քամիներ, սկսված փոթորկի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ անհետ կորել, մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է: Փրկարարներն ամբողջ գիշեր տարհանման աշխատանքներ են իրականացրել, հեղեղված տներից հարյուրավոր բնակիչների տեղափոխել են ժամանակավոր կացարաններ: Ըստ ԶԼՄ-ների՝ 500 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, տասնյակ հազարավոր քաղաքացիներ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն:
Ուկրաինայի մի շարք շրջաններում էլ շուրջ խնդիրներ են առաջացել ձյան առատ տեղումների պատճառով: Նախագահ Զելենսկին հայտարարել է, որ երկրում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 400 բնակավայր, մի շարք ճանապարհներ անանցանելի են, 10 շրջանում, մասնավորապես՝ Օդեսայում, Նիկոլաևում, Կիևում հատուկ տեխնիկա է աշխատում: