Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը նախաձեռնել է համայնքային ոստիկանության համակարգի ներդնում:
***
2023 թ. Երևանում շահագործման կհանձնվի ընդհանուր առմամբ 23 մանկապարտեզ:
***
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ:
***
Արցախի փողոցի լապտերները փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Գործընթացը կշարունակվի Տիգրան Մեծի պողոտայում: