Աշխարհում արտադրված հակաբիոտիկների կեսը օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում: Հայաստանում արգելված է կերերում հակաբիոտիկների կիրառումը: Դրանք կարող են մարդու օրգանիզմ անցնել թե կենդանական, թե բուսական սննդի միջոցով՝ օրգանիզմում ձևավորելով մանրէներ: Բուժման դեպքում հակաբիոտիկների օգտագործումը համարվում է անարդյունավետ, քանի որ մանրէները հարմարվում են դրանց: Չնայած օրենքի սահմանած արգելքին` տեսչական մարմինը լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերում է հակաբիոտիկների նորմայից ավելի օգտագործման դեպքեր:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: