Եկեք հանդիպենք սահմանին, առանց միջնորդների. արևմտյան հարթակները մերժող Բաքվի նոր առաջարկն է Երևանին:
Հայաստանը դեմ չէ, առաջարկում է փոխվարչապետների հանդիպում, կոնկրետ օրակարգով, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, երկրների ղեկավարների մակարդակով, պահանջում են, այսպես ասած, ականատեսներ:
Փորձագետները նշում են՝ անգամ հեղինակավոր միջնորդների ներկայությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից է Ալիևը խուսափում, ի՞նչ երաշխիք, որ երկկողմ հանդիպման ժամանակ չի նենգափոխի պայմանավորվածությունները կամ, հարմար պահի, հետ չի կանգնի դրանցից:
Այն, որ բանակցությունները չի կարելի դադարեցնել, Երևանը հասկանում է և քննարկումների համար խոչընդոտներ չի ստեղծում, բայց Բաքուն, ԼՂ-ն հայաթափելուց հետո, փորձում է նորանոր պատրվակներ փնտրել, հերթով «նեղանալ» մեծ դերակատարներից՝ միաժամանակ չբացառելով խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ:
Ո՞րն է Ադրբեջանի խառը խաղի նպատակը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: