Ինչպիսի՞ն կլինի Երևանը մի քանի տասնամյակից, որոշվում է հիմա: Պատասխանատու կառույցները համատեղ մշակում են Հայաստանի ամենամեծ քաղաքի զարգացման ռազմավարությունը:
Թամանյանական հատակագծից ժամանակակից Երևանը շատ է հեռացել ու դրա համար նաև օբյեկտիվ պատճառներ կան. անընդհատ մեծացող քաղաքը չէր կարող չփոխվել: Այլ հարց է՝ ինչպես անել, որ քաղաքը պահպանի դիմագիծը, քաղաքաշինությունը ենթարկվի մեկ ընդհանուր տրամաբանության, ճանապարհային ցանցը կառուցապատմանը համաչափ զարգանա ու, թերևս ամենակարևորը, Երևանը շարունակի հարմարավետ ու սիրելի մնալ բնակիչների համար:
Հատակագծի մշակման բարդությունների մասին Քրիստինե Թորոսյանը զրուցել է Երևանի քաղաքապետի, պատասխանատու գերատեսչությունների պաշտոնյաների և փորձագետների հետ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: