Վերադասի հրահանգով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներն անցնում են հերթական մասնագիտական պարապմունքը, կատարելագործում հմտությունները, անում առավելագույնը՝ առաջիկա ատեստավորման քննությունները բարեհաջող հաղթահարելու համար:
12 շաբաթ տևողությամբ ուսումնական գործընթացի նպատակն է «Պաշտպան հայրենյաց» ծրագրում ընդգրկված զինվորներին հաղորդել այն գիտելիքներն ու ունակությունները, որոնք պարտադիր են հայրենիքի պաշտպանին վայել ծառայություն իրականացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: