Ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ տնտեսությունում, Հայաստանի համար կարևոր է շուկաների դիվերսիֆիկացումը: Որքան շատ են գործընկերները, այնքան պակաս կախյալ ու խոցելի է երկիրը:
Այս առումով, սակայն, դեռ մեծ տեղաշարժ չկա: Արտաքին առևտրի մեջ առաջատարներն ավանդական գործընկերներն են, նոր շուկաների նվաճման գլխավոր խոչընդոտները՝ փակ սահմաններն ու հայկական որոշ ապրանքատեսակների՝ միջազգային չափորոշիչներին չհամապատասխանելը: Բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց ցավոտ են լինելու, զգուշացնում են տնտեսագետները:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան