ՀԱՊԿ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգը փաստացի ստեղծվել է. Ռուսաստանը երկկողմ համաձայնագրեր ունի կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ, անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում նշել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
«Իրականում այն (ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, կան ՀՕՊ համակարգեր յուրաքանչյուր պետության հետ. Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, և, բնականաբար, Բելառուսի հետ»,- ասել է Շոյգուն հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում: