Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր չեն քաղաքական քննարկումներ անցկացնել Ռուսաստանի հետ արևելյան սահմանին տիրող իրավիճակի շուրջ՝ հայտարարել է երկրի վարչապետ Պետերի Օրպոն:
Ավելի վաղ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ ֆիննական և ռուսական սահմանային լիազոր ներկայացուցիչները կանոնավոր հանդիպումներ են անցկացնում, սակայն բանակցությունները չեն հանգեցրել սահմանին իրավիճակը կայունացնող որոշման:
Երկրի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ միգրացիայի հետ կապված իրավիճակի վատթարացման և Ռուսաստանի հետ սահմանին փախստականների անվերահսկելի ժամանման պատճառով որոշվել է նոյեմբերի 18-ից մինչև 2024 թ. փետրվարի 18-ը ամբողջությամբ փակել երկրի հարավ-արևելքում գտնվող անցակետերը, որոնք մոտ են Պետերբուրգին: Ֆինլանդիան մեկ ամսով՝ մինչև դեկտեմբերի 23-ը, փակել է ևս մի քանի անցակետ՝ Ռուսաստանի հետ սահմանին թողնելով միայն ամենահյուսիսային «Ռայա-Յոոսեպի» անցակետը։