Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Շողեր Սարդարյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիլիթ Բաբայան – «Փյունիկ աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիանա Վարդանյան – «Ուրարտու աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան – «Ուրարտու աղջիկներ»
Լիանա Ղազարյան
Կիսապաշտպաններ
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Էմմի Սարգսյան – «Ուրարտու աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Դալլաքյան
Մարալ Արթին
Հարձակվողներ
Մանե Ներսիսյան – «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Իսրայել հանդիպումը: Դեկտեմբերի 2-ին կրկին Երևանում տեղի կունենա պատասխան՝ Իսրայել-Հայաստան հանդիպումը:
Կանանց ազգային հավաքականը դեկտեմբերի 3-ին կմեկնի Ղազախստան, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցի Ղազախստանի ընտրանու հետ։