Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը համապատասխանում է հանրակցության աշխարհաքաղաքական շահերին:
«Ակնհայտ է, որ Ուկրաինան տեսանելի ապագայում կամրապնդի ԵՄ-ն»,- հայտարարել է Բերբոքը Կարլսրուեում «Կանաչների» դաշնային համագումարի ժամանակ։
Ուստի, նախարարի խոսքով, Եվրամիությունը ոչ միայն կշարունակի աջակցությունն Ուկրաինային, այլև կավելացնի այն: Բերբոքը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կդառնա Եվրամիության մաս։