Ուկրաինական կողմը հայտնել է, որ այս գիշեր ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել:
Հիմնական թիրախը եղել է Կիևը: Երկրի զինված ուժերի տվյալով՝ Ուկրաինայի երկնքում 50-ից ավելի սարք է խոցվել, այդ թվում՝ Սումիում և Չեռնիգովում:
Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Կիևում 120-ից ավելի հաստատություն և բնակելի շինություն հոսանքազրկվել է: Կան տուժածներ և ավերածություններ:
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով էլ՝ երկրի զինված ուժերը հարվածներ է հասցրել ռուսական անձնակազմին և զինտեխնիկայի տեղակայման վայրերին: Մինչդեռ ռուսական կողմը պնդում է, որ մի քանի ուղղությամբ աստիճանաբար հետ է մղում ուկրաինական հարձակումները:
Մանրամասները՝ ռեպորտաժում: