Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեին:
Հանդիպումից հետո Զելենսկին տեղեկացրել է, որ քննարկվել է հումանիտար ականազերծման հարցը, ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը, ինչպես նաև խաղաղության բանաձևը:
«Բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը ցուցաբերում է Շվեյցարիան Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման համար։ Շնորհակալություն մեր պետության, մեր մարդկանց մարդասիրական աջակցության համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։