Ուկրաինական կողմը հայտնել է, որ այս գիշեր ռուսական ուժերը ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են արձակել: Հիմնական թիրախը եղել է Կիևը: Երկրի Զինված ուժերի տվյալով՝ Ուկրաինայի երկնքում 50-ից ավելի սարք է խոցվել, այդ թվում՝ Սումիում և Չեռնիգովում:
Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ Կիևում 120-ից ավելի հաստատություն և բնակելի շինություն հոսանքազրկվել է: Կան տուժածներ և ավերածություններ:
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով էլ՝ երկրի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել ռուսական անձնակազմի և զինտեխնիկայի տեղակայման վայրերին: