Հարավկորեական Բուսան քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Կքննարկվեն Պեկինի, Տոկիոյի և Սեուլի համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ:
Վան Իի, Յոկո Կամիկավայի և Պակ Չինի եռակողմ հանդիպման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն:
Նման ձևաչափով արտգործնախարարների բանակցություններն առաջին անգամ տեղի են ունեցել 2007 թվականին։ Եռակողմ գագաթնաժողովներ չեն անցկացվել 2019 թվականից հետո: