ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպել է Հունաստանի Հանրապետության Զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունները զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում։