Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտնել է, որ մեկնել է Կիև՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու և պարենային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նրա խոսքով՝ օրակարգում է Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հնարավորությունը:
Լրատվամիջոցները գրում են, որ Կիևում են նաև Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը և երկրի եվրաինտեգրման գործընթացը:
Չհայտարարված այցով Ուկրաինա է մեկնել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։ Նրան ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին, պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Կիևին ԵՄ և ՆԱՏՕ աջակցությունը։
«Ռիգան եղել և միշտ կլինի Ուկրաինայի բարեկամը՝ ազատության համար այդ երկրի պայքարում»,- ընդգծել է Ռինկևիչսը։ Այսօր էլ Լատվիայի նախագահը X-ի միկրոբլոգում նկար է հրապարակել, ըստ որի՝ Կիևի հրթիռակոծության ժամանակ ստիպված է եղել թաքնվել ապաստարանում:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: