Մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատողները երբեմն շինհրապարակի են վերածում մայթերն ու համայնքային տարածքները, տարիներով ձգձգում շինարարությունը, խաթարում մարդկանց տեղաշարժը: Այս դեպքում քաղաքապետարանի հետ պետք է ունենան տարածքի վարձակալության պայմանագիր: Դատախազության հարցմանը քաղաքապետարանից հայտնել են, որ պայմանագրեր չեն կնքվել, նաև հողերի զավթման համար կառուցապատողներին տուգանելու դեպքեր չեն եղել: Իրավապահ կառույցը ուսումնասիրության ավարտին հնարավոր է՝ դատախազական ակտեր կայացնի:
Մանրամասները՝ տեսանյութում: