Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի վարչապետի հարցուպատասխանը:
Ավելի քան 8 ժամ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին՝ անդրադառնալով Խաղաղության պայմանագրի բանակցություններից մինչև անկլավների խնդրի լուծմանը, ՀԱՊԿ-ում մեր երկրի հետագա գործունեության նպատակահարմարությանը, զինված ուժերի բարեփոխումներին, հեղափոխության ընթացքում խոստացված արդարադատության իրականացմանը, գերիների վերադարձին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին:
Ստացված բոլոր 500 տեսահարցերին վարչապետը չհասցրեց անդրադառնալ՝ խոստանալով, որ դրանք ըստ ոլորտների կհասցեագրվեն Կառավարության անդամներին:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: