ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Բավենո քաղաքում Forum Internazionale Del Turismo 2023՝ Զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով։
Ինչպես տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարությունից, այցի շրջանակում նոյեմբերի 24-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Մալթայի զբոսաշրջության նախարար Քլեյթոն Բարթոլոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության հնարավորությունները։