Նոյեմբերի 23-ին` ժամը 21։22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քանդված փոքր կամրջի մոտ` ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ երկու բեռնատարներ բախվել են. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին SCANIA մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս.) բախվել է VECO մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ. Խ.):
Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարները դուրս են բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։