«Ջրային ոլորտը մեզ մոտ մեծ պրոբլեմ է»,- պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կորուստների որոշակի նվազում ենք ունենում, բայց ջրի կորուստը կազմում է 0-70 տոկոս. Սևանից կամ որևէ ջրամբարից 100 լիտր ջուր է բաց թողնվում, այգի է հասնում 40-ը, մնացածը ճանապարհներին կորչում է: Պատճառներից մեկը համակարգի մաշվածությունն է, բայց նաև ջրային ոլորտի կառավարման մեջ իսկապես պրոբլեմներ ունենք»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` այսօրվա ջրի այն սակագինը, որ առաջարկվում է գյուղացիներին, չի համապատասխանում այն իրական արժեքին, որը գոյություն ունի ջուրը Ա կետից Բ կետ հասցնելու համար: Նա նշեց` ջրային ոլորտի բարեփոխումների լուրջ կարիք ունենք, ոչ միայն կառավարման, այլև ընկալման:
«Ջուրը գնալով քչանալու է, եթե մեր ընկալումներն ու համակարգերը չփոխենք, մեծ պրոբլեմների առաջ ենք կանգնելու: Այդ է նպատակը, որ փորձում ենք խթանել գյուղացիներին, որ անցնեն կաթիլային ոռոգման»,- ասաց նա: