Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիների մենք շփումներ ունեցել ենք, և մեր ԱԳ նախարարներն են երկու անգամ հանդիպում ունեցել, հեռախոսազրույցներ, աշխատանքային տարբեր բազմակողմ քննարկումների ժամանակ շփումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի հետ ՀՀ հարաբերություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ գնահատմամբ՝ պրոցեսն առաջ է ընթանում, և ես հույս ունեմ որ առաջիկայում պաշտոնապես Հայաստանը և Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի: Էր Ռիադից չվերթերը տեղի են ունեցել, և ինչքան ես հասկանում եմ, և մեր գործընկերներն այդպես են պարզաբանում, ի սկզբանե նախատեսված է եղել, որ չվերթերը սեզոնային բնույթ են ունենալու, տարին 12 ամիս չեն տեղի ունենալու, որոշակի սեզոնայնություն են ունենալու, և սեպտեմբերից այն կողմ չվերթերը տեղի չեն ունեցել, բայց ենթադրվում է, որ մյուս տարի՝ գուցե՝ հունվարից, գուցե՝ ավելի ուշ, որոշակի պարբերականությամբ այդ չվերթերը կշարունակվեն»:
Վարչապետն անդրադարձավ նաև Պակիստանի հետ հարաբերություններին: «Մեր մոտիվացիան չպետք է լինի Ադրբեջանի ձեռքից ինչ-որ բան վերցնել, մեր տրամաբանությունը, և մեր սահմանադրական կարգավորում էլ ունենք, որ ՀՀ-ն աշխարհի բոլոր երկրների հետ փորձ է անելու և ցանկանում է բարիդրացիական հարաբերութուններ հաստատել, և այդ ուղղությամբ էլ ենթադրում եմ՝ որոշակի դիվանագիտական ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են և կարվեն, բայց հասկանալիորեն 30 տարվա պրոցեսները, այն, որ նրանք մեր անկախությունը չեն ճանաչել և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, պետք է հասկանալ, թե դրա պատճառները որոնք են, և այս իրավիճակում ինչպես կարելի է առաջընթաց արձանագրել, որը պարզ գործ չէ: Եվ եթե կամ երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, նաև այդ իրավիճակը կդառնա մի փաստարկ, որը կօգնի, որպեսզի որ այդ թվում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, որովհետև մեր սահմանադրական կարգավորումներով պետք է աշխարհի բոլոր երկրների հետ ունենանք նորմալ հարաբերություններ»,- ասաց Փաշինյանը: